Սվիտոլինա. «Եղել և մնում եմ այն խաղացողը, ով խաղի ժամանակ շատ է վազում»
Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան մեկնաբանել է իր հաղթանակը Դուբայի մրցաշարի երրորդ շրջանում։
«Այդ հաղթանակը ցույց է տալիս, որ ես կարող եմ անցնել ծանր խաղերի միջով, նույնիսկ եթե բավարար չափով լավ չեմ խաղում։ Միևնույն է, կարևորը սեփական խաղը գտնելն է, ինչը, ինչպես ինձ թվում է, հաջողվեց անել երկրորդ ու երրորդ սեթերի վերջում։ Կային դրական պահեր, իսկ ամենագլխավորն այն է, որ չհանձնվեցի, չփորձեցի ինչ-որ խելագար հարվածներ կատարել, այլ շարունակեցի շարժվել, չնայած ոտքերս ցավում էին։ Ի վերջո, ուրախ եմ, որ կարողացա անցնել այդ փուլը,- Սվիտոլինայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Վերականգնման համար դեռ ժամանակ ունեմ։ Ես եղել ու մնում եմ այն խաղացողը, ով շատ է վազում խաղերի ժամանակ։ Այնպես որ, արդեն հարմարվել եմ ցավին, ուստի աշխատում եմ հնարավորինս արագ վերականգնվել։ Իմ թիմն այստեղ է և դրա համար անում է հնարավոր ամեն բան»։
Նշենք, որ Էլինա Սվիտոլինան հաղթել է ամերիկուհի Քրիստին Մակկեյլին Դուբայի հեղինակավոր մրցաշարի երրորդ շրջանում։ Քառորդ եզրափակչում ուկրաինուհու մրցակիցը կլինի Լորեն Դևիսը։