Վարչապետը ջրպետկոմին 10 օր ժամանակ տվեց
Գործադիրի այսօրվա նիստը սկսվեց նոր հանձնարարականներով: Այս անգամ այն վերաբերում էր ոռոգման նախապատրաստական աշխատանքներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ նախկինում հանձնարարել էին կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն:
«Խոսքը նրա մասին է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում և այլ ատյաններում այլ: Ջրպետկոմի ամփոփած տվյալների համաձայն՝ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47%-ը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կադաստրային և փաստացի ոռոգելի տարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ:
«Մենք անհամամասնությունից ընտրել ենք ամենաշատ անհամամասնության 20 համայնքները և շարունակական գնալու ենք առաջ»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան