Նախարար. Ապրիլին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են
«Մենք պետք է այսօր այստեղ հատուկ նշենք բժիշկների սխրանքը»: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ հանդիպման ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Բժիշկը կրկնակի բեռ կրող մարդ է մարտի դաշտում: Մի կողմից զենքը ձեռքին, իսկ մյուս կողմից մասնագիտական պարտքը, ամենաբարոյական, ամենամարդասիրական պարտքը կատարող քաղաքացի է»,-ասաց Վ. Սարգսյանը:
Ղարաբաղայան պատերազմի, ապրիլյան արկածախնդրության օրերին, նախարարի խոսքով, բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են:
«Ես որպես պաշտպանության նախարար չեմ հավակնում ազգ-բանակ հեղինակի դափնիների: Ազգ-բանակի մասին խոսվել է երկար դարեր»,-ասաց Վ. Սարգսյանը, նշելով, որպես հասարակություն այդ գաղափարախոսությանն ադեկվատ արձագանքելու կարիք ունենք:
«Ես փորձեցի վերնագիր գտնել այն քաղաքականության համար, որ մենք որպես պետություն պետք է իրականացնենք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պետական Բժշկական համալսարանին, ռեկտորին իր հետևողականության համար՝ տղաների կողքին կանգնելու համար: Արմեն ջան, շատ շնորհակալություն, որ այս գործն անտեր չթողեցիր»,-ասաց նա:
Խոսքի ավարտին նախարարն առողջություն մաղթեց բոլորին, երկրին խաղաղություն ու հաղթանակներ:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Հերոսներն իրականում մեր մեջ են
- Ռազմական բժիշկ. Ապրիլյան պատերազմը ստիպեց թուրքին ավելի շատ ատել
- Միշտ զինվորի կողքին
- ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ Սամվել Գևորգյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով
- «Փոքր վիրահատարան»՝ առաջնագծին
- «Ես այնտեղ եմ, որտեղ իմ կարիքը կա»
- Քառօրյա պատերազմ. Ռազմական բժիշկները առաջնագծից 10 կիլոմետր հեռավորության վրա կատարել են բացառիկ վիրահատություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան