Կատարված աշխատանքի արդյունքը նկատելի է. Վիգեն Սարգսյան
«Շատ շնորհակալ եմ Երևանի պետական բժշկական համալսարանին, ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ ապրիլյան գործողությունների մասնակիցների, զինհաշմանդամների հետ կապված հետևողական աշխատանքի համար»,-այսօր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իրականաում կատարված աշխատանքի արդյունքը նկատելի է։
«Այսօր տեսնում ենք, որ տղաները պատրաստ են շարունակելու իրենց պայքարն արդեն քաղաքացիական կյանքում՝ վերականգնվելու համար և շատ ոգևորող է, որ բուժհասարակությունը, բժշկական համալսարանն այդ գործին նվիրումով միացել է։ Մենք այսօր սկսել ենք քննարկել և անպայման համատեղ ծրագրեր ենք իրականացնելու բժշկական համալսարանի հետ։ Ռեկտորի գաղափարն է, որ թիվ 1 հիվանդանոցում ստեղծել զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, որին անպայման բանակը կաջակցի, որպեսզի այն իրոք դառնա արդիական և բոլոր հնարավորություններն ունեցող հաստատություն»,-ասաց նախարարը։
Վիգեն Սարգսյանը հավելեց, որ զինհաշմանդամների համար մեր պետությունը ստեղծել է բազմաթիվ ծրագրեր, հնարավորություններ, իսկ այն մասը, որը չի ծածկվում պետպատվերով, իրենք գտնում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ վերականգնողական միջոցառումներ իրականացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Շփման գծում կա որոշակի լարվածության աճ. Վիգեն Սարգսյան
- Նախարար. Ապրիլին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են
- Վիգեն Սարգսյան. Հերոսներն իրականում մեր մեջ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան