ՊՆ-ն հետամուտ է զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշումի հարցերին
Հետամուտ ենք զինծառայողների զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշումի հետ կապված հարցերին,- այսօր լարգրողների հեը զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ շատ քիչ են այն դեպքերը, երբ սխալմունք է եղել զինգրքույկներում. «Անհրաժեշտ ուղղումները կատարվել են։ Կան դեպքեր, երբ մարդը եղել է այն զորամասում, որը մարտական գործողություններին մասնակցել է, բայց ինքն անձամբ այդ օրը մարտական հերթապահության չի եղել: Կան զինծառայողներ, որոնք իրականում եղել են մասնակից, բայց սխալմունքով իրենց մոտ նման նշում չի կատարվել: Դեպքերը քիչ են, 100-200 նման դեպքերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 4-5 դեպք, որ անհրաժեշտություն է եղել ուղղում կատարելու»։
Պաշտպանության գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ այստեղ զգացմունքային
էմոցիոնալ դաշտ ևս կա, երբ բոլորը ցանկություն են ունեցել ապրիլյան գործողություններից հետո բոլոր այն տղաներին, որոնք մարտական հերթապահություն իրականացնող զորմասերում ծառայելիս են եղել նշում կատարել մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ։
«Ունենք արդյունավետ աշխատող թեժ գիծ` 1-28 հեռախոսահամարով, որն օրական 100-ից 150 զանգ է ընդունում: Հատուկ այդ թեմայով մասնագետներ կան, որոնք անուն առ անուն գրանցում են յուրաքանչյուր դեպք ու ուսումնասիրում են»,-ավելացրեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք». նախարարը «1000 դրամի» հիմնադրամի մասին
- Բանակը չի ուղորդվել ու չի ուղորդվի քվեարկության ժամանակ. Վիգեն Սարգսյան
- Եթե տեսնեմ խախտում, անպայման կդիմեմ համապատասխան իրավական մարմիններին. պաշտպանության նախարար
- Կատարված աշխատանքի արդյունքը նկատելի է. Վիգեն Սարգսյան
- Շփման գծում կա որոշակի լարվածության աճ. Վիգեն Սարգսյան
- Նախարար. Ապրիլին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են
- Վիգեն Սարգսյան. Հերոսներն իրականում մեր մեջ են
- ՊՆ. Զորացրված զինծառայողների զինգրքույկներում գրառումների խնդրով որոշ պաշտոնյաներ ենթարկվել են պատասխանատվության
- Զինգրքույկներում անփութություն թույլ տված մարդիկ պետք է պատժվեն. Թաթոյան
- ՊԲ պարզաբանումը զինգրքույկներում անվավեր գրությունների մասին
- Ապրիլյան քառօրյա պատերազմ. զինգրքույկներում կկատարվի մարտական գործողություններին մասնակցության գրառումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան