Տիգրան Ձիթողցյանը և Սյուզան Սարանդոնը նկարահանվում են «Ամերիկյան հայելի» ֆիլմում
Նյույորքաբնակ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանը Հոլիվուդի ամենափորձառու դերասանուհիներից մեկը՝ Սյուզան Սարանդոնի հետ հանդես է գալու Արթուր Բոլդերի «Ամերիկյան հայելի» նոր փորձարարական վավերագրական ֆիլմում: Ֆիլմի պրոդյուսերը Դևիդ Շարան է: «Ասպարեզ»-ը գրում է, որ ֆիլմի աշխատանքները վերջնական փուլում են:
Տիգրան Ձիթողցյանը ծնվել է 1976 թվականին Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ։ 1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ Նա ստեղծագործել և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստանում, Եվրոպայում և Ամերիկայում` արժանանալով միջազգային բարձր գնահատանքի: 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում:
Հարակից հրապարակումներ`
- «Արվեստը զարգացնելու համար պետք է փոխենք մեր մտածողությունը». Տիգրան Ձիթողցյան (շարունակություն)
- Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» ցուցահանդեսը բացվել է Գաֆէսճեան կենտրոնում. Հարցազրույց հեղինակի հետ