ՔԿՎ. Հաց բերող Աթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց
«Արթուր Սարգսյանն ինքն է հրաժարվել բազմաֆունկցիոնալ մահճակալից` խնդրելով իրեն տեղափոխել այլ հիվանդասենյակ և տրամադրել այլ մահճակալ, ինչը բավարարվել է»: Նման հաղորդագրություն է տարածել ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը՝ արձագանքելով Սարգսյանի փաստաբանի հայտարարությանը, ըստ որի Ա. Սարգսյանի «մահճակալը սովորական երկաթե, սովետական, բոլորիս հայտնի մահճակալներից է»:
«Փետրվարի 23-ին www.hetq.am կայքում ««Հաց բերողի»` «հացադուլից դուրս գալու միակ միջոցը ապօրինի կալանքի վերացումն է»» վերտառությամբ հրապարակման մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվել Ա. Սարգսյանի պահման պայմաններին, ինչի կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ Ա. Սարգսյանը թե փետրվարի 20-ին, թե այսօր հայտարարել է, որ հիվանդասենյակից, մահճակալից և պահման կենցաղային պայմաններից գոհ է, որի վերաբերյալ կան կազմված համապատասխան արձանագրություններ»,-ասված է ՔԿՎ հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց:
«Հավելենք, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ա. Սարգսյանի պաշտպանի` իր պարտականություններն անմիջականորեն կատարելու ընթացքում որևէ արհեստական խոչընդոտ չի ստեղծվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով հավաք-երթ է կայացել Երևանում
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանները խնդրում են լրագրողներին կալանավորման թեմայով այլ հարցեր չտալ
- Երթ՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի
- Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ «Հաց բերողի» կալանավորման մասին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը «Առավոտի» խմբագրի համար ոչ լեգենդ է, ոչ էլ երիտասարդներին դաստիարակելու օրինակ
- Նիկոլ Փաշինյանն այցելել է «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- ՔԿՎ-ն պարզաբանում է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել «հաց բերող» Արթուրին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
- «Հաց բերող»-ը՝ հացադուլավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին