Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարի մրցումային 2-րդ օրը ռինգ դուրս եկած հայաստանցի 3 բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ են տոնել: Պարտություն է կրել 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իր 2-րդ մենամարտում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիր:
Մրցումային 3-րդ օրը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով պայքարը կսկսի 1/8 փուլից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր 3-րդ մենամարտը: Վերջին 2 բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար: