Հնդկաստանը մտադրություն ունի Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հնդիկ գործարարը նախարարին ներկայացրել է իրենց գործունեության ընդհանուր բնութագիրն ու նպատակները, նշել, որ համագործակցության նպատակով ուսումնասիրում են, թե ինչ զարգացումներ ունի Հայաստանը լոգիստիկայի
բնագավառում։
Նա ընդգծել է, որ ցանկություն ունեն Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից Իրան և այլ ուղղություններով ու այդ աշխատանքներում ակնկալում են նախարարության աջակցությունը։
Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Եվրոպա։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընթացին և օժանդակել տրանսպորտային ուղու կազմակերպմանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի գործարարներին է ներկայացվել մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները
- Իրանի դեսպանին ներկայացվել է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրման առավելությունները
- Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր