Ճապոնիան բողոք է ներկայացրել ՌԴ-ին՝ կապված Կուրիլյան կղզիներում դիվիզիա տեղակայելու ծրագրերի հետ
Ճապոնիայի կառավարությունը ռուսական կողմին բողոք է ներկայացրել՝ կապված ՌԴ պաշտպանության նախարարության՝ մեկ տարվա ընթացքում Կուրիլյան կղզիներում դիվիզիա տեղակայելու ծրագրերի հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Տոկիոյում ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
«Մենք ուշադիր հետևում ենք հյուսիսային չորս կղզու տարածքում Ռուսաստանի գործողություններին: Այժմ մենք հավաքում ենք լրացուցիչ տեղեկատվություն դիվիզիա տեղակայելու մասին վերջերս հայտարարած պլանների հետ կապված: Փետրվարի 22-ին և 23-ին մենք դիվանագիտական խողովակներով բողոք ենք ներկայացրել»,- ասել է նա:
Սուգան նաև նշել է, որ «ճապոնական կողմը հանդես է գալիս այդ կղզիների հետ կապված խնդրի լուծման ուղղությամբ բանակցությունները շարունակելու և փոխադարձ ընդունելի որոշման հասնելու օգտին»:
Հարակից հրապարակումներ`
- Հարավկուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու դեպքում դրանք կպաշտպանվեն ԱՄՆ կողմից
- Կուրիլյան կղզիների մասին ճապոնական ակնարկները «տեղեկատվական ներարկումներ են». Դմիտրի Պեսկով
- Ճապոնիան կարող է ճանաչել ՌԴ իշխանությունը Կուրիլյան երկու կղզիների նկատմամբ
- Ճապոնիայի վարչապետ. Կուրիլյան կղզիները Ճապոնիան համարում է հյուսիսային տարածքներ
- Ճապոնիան Մոսկվային Կուրիլյան կղզիների առումով նոր մոտեցում է առաջարկում
- Ճապոնիան «ցավալի» է համարել Կուրիլյան կղզիներում ռազմածովային բազա հիմնելու Ռուսաստանի պլանները
- Ճապոնիայի վարչապետը խոսել է «վաղեմի երազանքից»՝ Կուրիլյան կղզիների վերադարձից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան