Բանակը չի ուղորդվել ու չի ուղորդվի քվեարկության ժամանակ. Վիգեն Սարգսյան
«Երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հարցին, արդյոք մտավախություն չկա՞ որ զինծառայողները ստիպված կլինեն ընտրել քաղաքական ուժին, որի ցուցակը գլխավորում է ինքը:
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից թվում է, թե առավելություն է` մյուս կողմից պետք է հասկանալ, որ այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, ու չլուծված հարցերը, դրանք ևս կապում են քաղաքական այն կուսակցության հետ, որն ինքն է ներկայացնում։
«Բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում։ Իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը և որոշեն քվեարկել այն կուսակցությանը, որի նախընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն է», - ընդգծեց նա:
Վիգեն Սարգսյանն ընդգծեց՝ բանակը չի ուղորդվել ու չի ուղորդվի քվեարկության ժամանակ:
ՀՀԿ ցուցակում Միհրան Պողոսյանի ընդգրկվելու վերաբերյալ նա նշեց, որ իր բոլոր կուսակից գործընկերներին վերաբերում է խորը հարգանքով. «Նրանցից յուրքանաչյուրն անցել է իր ճանապարհը և այս պահին իր ընտրատարածքում կարող է մրցել ձայների քանակի համար, ես չեմ տեսնում դրա մեջ որևէ խնդիր»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է հասցնելու նախարարի պարտականությունների հետ միասին քարոզչական աշխատանքներ կատարել, Վիգեն Սարգսյանն ասաց. «Շատ պարզ, իմ աշխատանքային օրը շատ ժամանակ սկսվում է առավոտյան 6:30-ից մինչև երեկոյան 11։30-ը, և ես կարծում եմ՝ դրա մեջ բավական ժամանակ կա, որ ես իմ աշխատանքային պարտականությունից բացի այն գործով, որը որպես կուսակցության ցուցակի առաջին համար պարտավոր կլինեմ կատարել քարոզարշավի ընթացքում»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե տեսնեմ խախտում, անպայման կդիմեմ համապատասխան իրավական մարմիններին. պաշտպանության նախարար
- Կատարված աշխատանքի արդյունքը նկատելի է. Վիգեն Սարգսյան
- Շփման գծում կա որոշակի լարվածության աճ. Վիգեն Սարգսյան
- Նախարար. Ապրիլին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են
- Վիգեն Սարգսյան. Հերոսներն իրականում մեր մեջ են
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում