Շավարշ Քոչարյան. Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում
«Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում, թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը»: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով Արցախում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԽ պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցելու մասին հարցին:
«Այսօր ես հրաժարվում եմ մեկնաբանել: Դա ուղղակի զավեշտ է և որևիցե կերպ չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա»,-ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելի(Լյուքսեմբուրգ), Ելենա Թեոհարիսի (Կիպրոս), Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան