Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել մի քանի օտարերկրացիների նկատմամբ: Գրում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու պարզաբանում, որ նրանք մեղադրվում են Արցախ այցելելու համար:
Դատախազությունը դիմում է ուղարկել Ինտերպոլին՝ միջազգային հետախուզում հայտարարարելու համար:
Ցանկում ընդգրկված են ինչպես արտասահմանցի գիտնականներ ու հետազոտողներ, այնպես էլ քաղաքական գործիչներ: Քրեական գործ է հարուցվել ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելի(Լյուքսեմբուրգ), Ելենա Թեոհարիսի (Կիպրոս), Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ:
Նրանք Արցախի սահմանդրական հանրաքվեում դիտորդական առաքելություն էին իրականացնում:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Էնգելը խոսելով Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու հնարավորության մասին, ասել էր. «Եթե ես որևէ կերպ հայտնվեմ այդ ցուցակում, դա չի խանգարի ինձ Արցախ գնալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին