Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
Փետրվարի 23-ին ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանը կդառնար 21 տարեկան: Արդեն 10 ամիս է անցել քառօրյա պատերազմից՝ այն օրերից, երբ Աղասին արյան գնով զինակիցների հետ պաշտպանում էր մարտական դիրքը:
Աղասի Ասատրյանը զոհվել է Թալիշում: Նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից: Մարտական դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը հակառակորդի գրոհի անցնելուց հմտորեն ղեկավարել է մարտը` իր և դիրքի անձնակազմի ցուցաբերած խիզախության շնորհիվ կասեցրել թշնամու գրոհը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստ: Նահանջած հակառակորդը ավելի մեծաքանակ ուժերով մարտը վերսկսել է երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում: Դիրքի անձնակազմը ցուցաբերով աննկուն կամք ու մարտական ոգի, քայլ անգամ չի նահանջել, հրամանատարի գլխավորությամբ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, արիաբար զոհվել՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների: Անհավասար մարտում զոհվել են Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը,Վիկտոր Յուզիխովիչն ու Աղասի Ասատրյանը։
Աղասի Ասատրյանը ծնվել է 1996 թվականին, Մասիս քաղաքում: 2012 թ-ին ավարտել է դպրոցը, որից հետո ընդունվել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ: 2014 թ-ին զորակոչվել է Հայոց Բանակ և ծառայության անցել Արցախում` Թալիշում: Ծառայել է որպես հետախույզ-դիպուկահար՝ ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում:
«Աղասին բարի էր, ընկերասեր, նվիրված ու շատ հավասարակշռված: Աշխույժ, ուրախ տղա էր, շատ էր սիրում կյանքը…»,- իր հարցազրույցներից մեկում ասել է մերօրյա հերոսի մայրը՝ Նարինե Ասատրյանը:
Մոր խոսքերով՝ որդին ծառայությունից գրեթե ոչինչ չի պատմել, երբեք չի բողոքել, ամեն անգամ, երբ մայրը հարցրել է՝ «ոնց ես», միշտ պատասխանել է. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Այնքան հպարտությամբ էր ասում…»,-
Աղասիի ծառայակից ընկերը՝ ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը Panorama.am-ին պատմել է, թե ինչպես են ապրիլի 2-ին մարտնչել թշնամու դեմ. «Հարձակվեցին ծանր զենքերով: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին: Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել, նրանք փախան՝ մարտադաշտում թողնելով երեք դիակ: Հաջորդ օրն ավելի մեծ խմբով հարձակվեցին: Ականանետներով կրակում էին, մինչև վերջ պայքարել ենք: Դիրքում 9 հոգով էինք, 4-ը՝ դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, Վիկտոր Յուզիխովիչը զոհվեցին: Ես ծանր վիրավորվեցի, չէի կարողանում քայլել, գլորվելով իջա ձորը ու սկսեցի սողալով առաջանալ, հարևան դիրքի մոտ մի զինվոր ու սպա օգնության հասան…»:
Մասիսի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է քառօրյա պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի անունով, բացի այդ, Մասիս քաղաքում մի փողոց կրում է նրա անունը:
Մերօրյա hերոսը հետմահու պարգևատրվել է՝ ՀՀ Նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ԼՂՀ Նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ճարտարապետաշինարարական համալսարանում Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել. ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայր
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
- Գյումրիում բացվել է Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը
- Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ