Պետք է մագիստրանտական կրթության բովանդակությունն արմատապես փոխել. Լ. Մկրտչյան
«Հայաստանի Հանրապետությունը միակն է տարածաշրջանում, ով անդամակցել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային և կրթության ոլորտում ցանկացած այսպիսի ձեռքբերում հնարավոր է դառնում տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ»,-այսօր «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թամայով համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
«Սա շուրջ 15 տարվա գիտակցված քաղաքականության արդյունք է, երբ մենք ՀՀ-ում սկսեցինք ձևավորել եվրոպական չափանիշներին համարժեք հավատարմագրման գործընթաց»,-ընդգծեց նախարարը։
Բուհերում բարփոխումների գործընթացին և որակի բարձրացմանն անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ բոլոր համալսարանները չէ, որ պետք է ունենան մագիստրատուրայի չափորոշիչը։
«Խորհրդային միությունից մի այսպիսի տպավորություն է մնացել, որ երեխան մտնում է մանկապարտեզ սկսում կրթությունն այնտեղից և այդ համակարգն ավարտում մագիստրատուրայով կամ ասպիրանտուրայով, հետո դուրս գալիս դրանից ու գնում աշխատելու։ Աշխարհում այդպես չէ, աշխարհում բակալավրիատական կրթությունից հետո մագիստրանտական կրթությունը այսօր շարունակվում է ոչ ավելի, քան տասը տոկոսով։ Այն կյանքին, աշխատանքին ավելի խորը նայելու հնարավորություն է տալիս, երբ մարդիկ աշխատանքից հետո ինչ-որ ուղղությամբ ավելի խորանալու կարիք ունեն՝ գիտություն, արվեստ, մշակույթ, աշխատաշուկա և այլն»,-ասաց նա։
ԿԳ նախարարի խոսքով՝ մեզ մոտ հասարակության մեջ տպավորություն կա, որ բակալավրիատը թերի բարձրագույն է և անպայման պետք է ստանալ մագիստրոսի կրթություն. «Այս մտածողությունը իսկապես հարվածում է մեզ, քանի որ դրան համարժեք համալսարանները շուկային հետևելով, փորձում են վարձավճարներից օգտվել։ Դրա համար մենք պետք է իսկապես մագիստրանտական կրթության բովանդակությունն արմատապես փոխենք։ Պետք փոխել նաև այդ կրթության ծրագրերը, այն չպիտի կրկնի բակալավրիատը և չպիտի հեշտ լինի։ Ամեն համալսարան չպիտի բոլոր ուղղություններով մագիստրանտական կրթություն ունենա, այստեղ նաև որակի հարց է առաջանում»։
Հարակից հրապարակումներ`
- Ամփոփվում է կրթության որակի շաբաթը Հայաստանում
- «Այսօր շատ ու շատ է ավելացել ուսանողի ուշադրությունն իր խնդիրների նկատմամբ». քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները