Մելենստեն. «Սըր Ալեքսը հետևում էր Մխիթարյանին»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի նախկին օգնական Ռենե Մելենստենը պատմել է, որ սըր Ալեքսը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը, երբ հայ կիսապաշտպանը հանդես էր գալիս դոնեցկյան «Շախտյորում»։
«Երբ Մխիթարյանը երիտասարդ էր ու դեռ չէր տեղափոխվել դորտմունդյան «Բորուսիա», մենք, իրոք, հետևում էինք նրան,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերել է manutd.ru-ն։- Այդ ժամանակվանից ես շատ լավ եմ հիշում նրա անունը։
Այն ժամանակ որոշեցինք, որ դեռ պատրաստ չէ, սակայն, ըստ իս, այդ խաղացողն իդեալական է համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»։ Նա արագաշարժ է, ունի ստեղծագործական որակներ, գոլային փոխանցումներ է կատարում ու գոլեր խփում։ Այժմ ցուցադրում է իր լավագույն ֆուտբոլը»։