Ադրբեջանը ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին. Շարմազանով
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլ նաև իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Թե Լապշինի մութ գործարքը, թե Արցախի սահմանադրական հանրաքվեին հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը, թե «սև ցուցակի» ընդլայնումը, թե Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետախուզում հայտարարելը դասական աբսուրդի ժանրից են»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ դրանք զավեշտալի, ծիծաղելի և ոչ տրամաբանական քայլեր են: «Բայց մի երկրում, որտեղ ոչ թե սուլթանություն կամ խանություն է կառուցվում, այլ ընտանեկան բացահայտ կառավարում, զարմանալի ոչ մի բան չկա: Ես չեմ զարմանա, որ մյուս օրը ոչ միայն Մեհրիբան Ալիևան կլինի այդ երկրի փոխնախագահ, այլ Ալիևի որդին դառնա երկրի վարչապետ, մյուս աղջիկը լինի պառլամենտի նախագահ և չայխանայի շուրջ ազգային անվտանգության նիստ վարեն: Այսինքն, այդ երկրի որևէ քայլից պետք չէ զարմանալ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան