Սանտի Կասորլան մինչև մրցաշրջանի ավարտը չի վերադառնա խաղադաշտ
«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան այս մրցաշրջանում այլևս չի կարողանա խաղալ։ Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։ Իսպանացին լուրջ վնասվածք է ստացել հոկտեմբերի 19-ին, բուլղարական «Լուդոգորեցի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում, որից հետո խաղադաշտ չի մտել։
Վնասվածքից հետո Կասորլան մի քանի վիրահատություն է տարել, բայց չի հասցնի ապաքինվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ակումբում հույս ունեն, որ իսպանացին պատրաստ կլինի վերադառնալ միջմրցաշրջանային հատվածում։
Ավելացնենք, որ այդ ֆուտբոլիստի հետ «Արսենալի» պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.։