Ստյոպա Սաֆարյան. Մի պահանջեք ուրիշից 30 հազար դրամ, իսկ մեզանից լավ երկիր
«Մի պահանջեք ուրիշից 30 հազար դրամ, իսկ մեզանից լավ երկիր, դա արդար չէ: Եթե ուզում եք լավ երկիր, ապա ընտրեք լավ ծրագրեր»: Լրագրողների հետ հանդիպմանը հեռակա կարգով դիմելով ընտրողներին՝ ասաց Ստյոպա Սաֆարյանը, ով ընդգրկված է «Ազատ դեմոկրատներ»-ի համապետական ցուցակում:
Ս. Սաֆարյանը խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերին կոչ արեց ստեղծել մի վերկուսակցական մարմին, որը քաղաքական ուժերից, քաղաքացիներից ստացած ահազանգերի հիման վրա կփորձի կանխել «դեֆորմացված բարեգործության», ռեյտինգային ցուցակներով առաջադրված տարբեր ապաքաղաքական թեկնածուների կողմից ցուցաբերվող վարքագծերը:
«Կապ չունի դա կլինի իշխանական ուժի թեկնածու, թե այլ: Եթե ընդունեն իմ այս առաջարկը, ապա մենք կարող ենք ունենալ հրաշալի համագործակցություն, անկախ այն բանից, թե ինչ գաղափարախոսության կողմնակից ենք»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին