Սիրիան մտադիր է գնել 1,2 տոննա ռուսական ցորեն
Սիրիայի ցորենի պետական գնորդը պայմանագիր է ստորագրել ընկերությունների հետ` 1,2 միլիոն տոննա ռուսական ցորեն ձեռք բերելու մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը:
«Մենք ստորագրել ենք վեց պայմանագիր՝ յուրաքանչյուրը 200 հազար տոննա: Խոսքը գնում է տեղական կազմակերպությունների մասին, որոնք կգնեն մեզ համար ռուսական ցորենը»,- գործակալությանը հաղորդել է աղբյուրը՝ հրաժարվելով թվարկել կազմակերպությունների անունները:
Նշվում է նաև, որ իշխանությունները տրամադրել են 101 միլիոն դոլար` համաձայնագրի մի մասի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան