Եթե տեսնեմ խախտում, անպայման կդիմեմ համապատասխան իրավական մարմիններին. պաշտպանության նախարար
«Ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր, որտեղ կան մեծ գործառույթներ, մեծ բյուջետային հատկացումներ, կան ավելի մեծ ռիսկեր: Ես չեմ կարծում, որ ես կարող եմ այս պահին մեկնաբանել կամ ասել, թե արդյոք կա՞ քրեական որևէ գործի հիմք»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հարցին՝ թե հնարավո՞ր է նախկին պաշտպանության նախարար Սեյրան Oհանյանին նկատմամբ քրեական գործ հարուցվի՝ չարաշահումների հետ կապված։
Նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք նա պաշտոնը ստանձնելիս ու առկա փաստաթղթերին ծանոթանալիս նկատե՞լ է խախտումներ, ինչին նախարարը պատասխանեց «Կարծում եմ՝ դուք շատ լավ հասկանում եք, եթե տեսնեմ խախտում, անպայման կդիմեմ համապատասխան իրավական մարմիններին։ Եթե տեսնեմ խախտում, որ քրեականորեն հետապնդվող է, անպայման համապատասխան իրավական մարմիններին դրա մասին կիրազեկեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Կատարված աշխատանքի արդյունքը նկատելի է. Վիգեն Սարգսյան
- Շփման գծում կա որոշակի լարվածության աճ. Վիգեն Սարգսյան
- Նախարար. Ապրիլին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են
- Վիգեն Սարգսյան. Հերոսներն իրականում մեր մեջ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին