«Մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք». նախարարը «1000 դրամի» հիմնադրամի մասին
«1000 դրամների հիմնադրամը աշխատում է, հիմնադրամի խորհուրդը ձևավորվեց անցած կառավարության նիստի որոշմամբ և առաջիկա օրերին մենք անցկացնելու ենք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ մի շարք կարևոր փաստաթղթեր, կարգավորումներ պետք է ընդունվեն»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նա հիշեցերեց, որ հիմնադրամի գործուներությունը տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից տեղի ունեցած դեպքերի վրա և շեշտեց, որ իրենք անպայման կանդրադառնան այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու հատվածում։
«Մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք, ձևավորեցինք մի գործիք, որով պետությունն ու հասարակությունը յուրաքանչյուր զինծառայողին վստահություն են ներշնչում, որ դժբախտ պատարի, հաշմանդամության ձեռքբերման և մահվան դեպքում, նրա ընտանիքի կողքին կանգնած կլինեն: Այդ ընտանիքի կողքին կանգնած կլինի մեր ողջ ժողովուրդը: Մենք արդեն այսօր ունենք համակարգ, երբ զոհված սպայի ընտանիքը, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող սպայի ընտանիքը ստանալու է 82 միլիոն դրամի գումար, որը կարծում եմ լուրջ աջակցության է»,- ասաց նախարարը:
Պաշտպանության նախարարը տեղեկացրեց նաև, որ շուտով կգործարկվի նաև հիմանադրամի կայքը, որի միջոցո մարդիկ կկարողանան տեսնել շահառուների թիվը, որոնք ստացել են այդ գումարները:
Հարակից հրապարակումներ`
- Բանակը չի ուղորդվել ու չի ուղորդվի քվեարկության ժամանակ. Վիգեն Սարգսյան
- Եթե տեսնեմ խախտում, անպայման կդիմեմ համապատասխան իրավական մարմիններին. պաշտպանության նախարար
- Կատարված աշխատանքի արդյունքը նկատելի է. Վիգեն Սարգսյան
- Շփման գծում կա որոշակի լարվածության աճ. Վիգեն Սարգսյան
- Նախարար. Ապրիլին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են
- Վիգեն Սարգսյան. Հերոսներն իրականում մեր մեջ են
- Վիգեն Սարգսյանը և Կարեն Թամազյանը՝ «1000 դրամի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ
- Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «1000 դրամ» նախագծում կատարված փոփոխությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին