«Բանանցը» հյուրընկալել է «Արմավիրին»
Մեկնարկել է «Բանանցի» բարեկամ-ակումբ՝ ռուսական «Արմավիրի» ուսումնամարզական հավաքը Հայաստանում: «Արմավիրը» բնակվում է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, բայց Արսեն Պապիկյանի գլխավորությամբ առաջին հայաստանյան մարզումը թիմն անցկացրել է «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ինչպես և նախորդ տարի, մրցաշրջանի վերսկսումից առաջ «Բանանցն» ընկերական հանդիպում կանցկացնի «Արմավիրի» հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 16:00-ին, «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում: Մինչ այդ՝ փետրվարի 24-ին, ժամը 16:00-ին, «Բանանց» մարզահամալիրում ստուգողական հանդիպում տեղի կունենա Երևանի «Արարատի» և «Արմավիրի» միջև, իսկ մարտի 3-ին ռուսական թիմի հետ ուժերը կչափի Հայաստանի առաջնության առաջին խմբի առաջատար «Բանանց-2»-ը:
Հիշեցնենք, որ «Բանանցի» և «Արմավիր» միջև ստուգողական հանդիպումներ են տեղի ունեցել նաև նախորդ տարի: Սոչիում կայացած խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը, իսկ Երևանում «Բանանցը» հաղթել էր 1-0 հաշվով: