Պաշտոնական. Էդգար Մանուչարյանը վերադարձել է «Ուրալ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վերադարձել է Եկատերինբուրգի «Ուրալ», որտեղ նախկինում հանդես է եկել 2011-2016 թթ.: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մանուչարյանն արդեն միացել է Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրալին» և նախապատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին: Ռուսական ակումբում 30-ամյա հայ ֆուտբոլիստը հանդես կգա 99 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ «Ուրալում» անցկացրած տարիների ընթացքում Մանուչարյանը մասնակցել է 86 հանդիպման` դառնալով 23 գոլի հեղինակ: