Պատիվ է կրել ռազմական բժշկի պատասխանատվությունը. կուրսանտ Շահեն Բադալյան
Վստահ եմ՝ ռազմաբժշկական ֆակուլտետում սովորող յուրաքանչյուր կուրսանտ ունի պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում,- այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում Վարդանանց տոնին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի կուրսանտ Շահեն Բադալյանը։
Շահենը պատմեց, որ բժշկի, և հատկապես ռազմական բժշկի մասնագիտություն ձեռք բերելու ցանկության վրա մեծ ազդեցություն է ունեցել արցախյան պատերազմը։
«Այս ֆակուլտետն ընտրել եմ, քանի որ ժամանակին մանրամասն արցախյան պատերազմի ժամանակ ռազմական բժիշկների գործունեությունն եմ ուսումնասիրել, երբ մարդկ տարրական պայմաններ չունենալով՝ կարողացել են կանգնել մեր զինվորների կողքին»։
Կուրսանտի խոսքով՝ ռազմական բժշկի պատասխանատվությունը շատ մեծ է, բայց նաև պատիվ է կրել այդ պատասխանատվությունը. «Սովորական բժշկի ու ռազմական բժշկի տարբերությունը զգացվում է անգամ բուհ ընդունվելուց, երբ տալիս ես և Հիպոկրատի երդում, և զինվորական երդում։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ պետք է»։
Նշենք, որ ԵՊԲՀ-ում կազմակերպած միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին