Պատերազմը արդեն մի տարի է, որ «խոտի դեզ» չէ
Ասում են ասեղը խոտի դեզի մեջ դժվար է գտնել։ Ասում են՝ պատերազմը ոնց որ խոտի դեզ՝ դժվար է ներքին խնդիրներին հետևել, դրանք առաջ քաշել, իրար աչքի գերանը բարձրաձայնել, երբ կա արտաքին թշնամի։
Ու շատ են վերլուծական նյութերը, թե՝ այսինչ այնինչը դիմել է ռազմական գործողությունների, որպեսզի շեղի իր ժողովրդին ներքին խնդիրներից։ Ադրբեջանի մասին էլ հայ վերլուծաբանները, դեռ վերջերս, ունեն գրած նման նյութեր։
Քանի դեռ ոչ վերլուծաբան, ոչ քաղաքական գործիչ կրկին չի հավատացել այդ դասագրքային հնացած մոտեցմանը, ասեմ՝ դա արդեն այդպես չէ։ Չգիտեմ՝ Ադրբեջանում այդպես է դեռ, թե չէ, (ինձ քիչ է հետաքրքիր, թե Ադրբեջանը իր ռազմական քայլերը իր որ մի բարդույթից ելնելով է անում), բայց, այ, Հայաստանում հաստատ այդպես չէ։
Անցյալ տարի Ապրիլյան պատերազմի օրերին հասարակությունը միանգամից լրջացավ, հավաքվեց ու սկսեց ոչ միայն օգնության ձեռք մեկնել բանակին, այլև քննարկել ու քննադատել, թե ինչը ինչու եղավ, ով է մեղավորը, ով է պատասխան տալու... ու ասեմ՝ բավական սուր։
Շատ, շատ ցավոտ ու սուր ընդունեց և տղաների զոհվելը, և զենքերի ու խրամատների որակի մասին լուրերը, և փամփուշտի վերջանալու ու դրանք նորից ստանալու դժվարության մասին։ Ամեն ինչ դարձավ քննարկման առարկա՝ բանակում ինչ են ուտում, ինչ են հագնում, ինչպիսի բուժօգնություն են ստանում, ինչ առաջին օգնության փաթեթներ ունեն, ուր են գնում օգնության գումարները, ինչ զենքեր ունեն, ինչ որակի խրամատներ են, ինչ ճանապարհներ են։ Շատ բան։ Ամեն ինչ։
Եթե Ապրիլյանին հասարակության արձագանքը բնական էր՝ մարդկայնորեն սպասածի պես, ապա օգոստոսի դեպքերը ցույց տվեցին, թե ինչպես կարող է հանգիստ, ասես թմբիրի մեջ ապրող հասարակությունը քաղաքացիական դիրքորոշում էլ ի ցույց դնել ու պահանջել ոչ միայն սոցիալական վիճակի, այլև իրավունքների իրացման արդարություն։ Ու յուրաքանչյուրը ոչ միայն իր, այսպես ասեմ՝ հասարակական իրավունքների պահանջատերն է, այլև՝ իրար են տեր։
Այն, որ դեպքերը ի վերջո հանգեցին, չի նշանակում, որ հասարակության ձեռք բերած հասունությունը կորավ։ Հասարակությունը, որ ապրիլին որդիներ կորցրեց, չի կարող այլևս անտարբեր ու կրկին երեխայական անհամությամբ ապրել։ Ու թեև առջևում ընտրություններ են, ու նույնիսկ եթե ընտրակաշառք վերցնողներ լինեն՝ ուզում եմ ասել. Հասարակությունը փոխվել է, նա չի լինի հնազանդ, եթե նույնիսկ... չէ՝ առավել ևս, եթե ռազմական գործողությունները սրանան։
Պիտի ոչ միայն հաշվի առնել սա, այլև պիտի հաշվի նստել այս փաստի հետ։
Իսկ սահմանին վիճակը ավելի ու ավելի սուր է...։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում
- Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-13-ը փոխանցվել է մոտ 2,2 մլրդ դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին