Սահմանվեցին Պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները
Պրոբացիայի պետական ծառայության կամավորներ կարող են լինել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ, որոնք ուսանում են իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտությամբ կամ ունեն պրոբացիայի պետական ծառայության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ որակավորում: ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում, ներկայացնելով «ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, այս մասին նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախագծով կարգավորվում են նաև որպես կամավոր ներգրավվելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը:
Պրոբացիայի ծառայության կամավորների ինստիտուտի շրջանակներում վերջիններս սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծրագրեր իրականացնելու միջոցով կնպաստեն հանցանք կատարած անձանց վերասոցիալականացմանը և կխթանեն հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը: Արդյունավետ վերասոցիալականացումը կնպաստի նաև կրկնահանցագործությունների նվազեցմանը:
Պրոբացիայի ծառայության գործունեությունում կամավորների ակտիվ ներգրավմամբ կբարձրանա պրոբացիայի ծառայության գործունեության որակը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում նորաստեղծ պրոբացիոն ծառայության հետ մեծ հույսեր են կապում
- Հաստատվեց պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը
- Պրոբացիայի ծառայությունը թույլ կտա պատշաճ երկխոսություն ապահովել հանցագործություն կատարած անձի և տուժողի միջև. փոխնախարար
- Պրոբացիայի ծառայության դեպքում էլեկտրոնային հսկողություն իրականացվելո՞ւ է տվյալ անձի, թե՞ պետության հաշվին. Սուրեն Քրմոյան