Կարեն Տոնականյանը 15-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց բուլղարացի մրցակցին
Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն այսօր իր մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակ է տոնել: Հայ բռնցքամարտիկն առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի է ենթարկել բուլղարացի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Այսպիսով` Սոֆիայում հայաստանցի 4 բռնցքամարտիկներ կպայքարեն կիսաեզրափակչի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակչից: