Գարբինյե Մուգուրուսա. «Հիմա ես մշտապես վերահսկում եմ սնունդս»
Իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան պատմել է այն մասին, թե վերջին ժամանակներս ինչպես է փոխել իր դիետան։
«Ակնհայտ է, որ եթե կրունկների հետ կապված խնդիր ունես, պետք է քաշդ թեթև լինի։ Սակայն ես դրա պատճառով չեմ փոխել դիետան, այլ անձնական պատճառներով։ Դադարել եմ որոշ բաներ օգտագործել՝ կաթ, հացահատիկային մթերքներ, քաղցրեղեն։ Հիմա քիչ եմ ուտում, այն էլ՝ անհրաժեշտ պահերին։ Նախկինում սովորական աղջիկ էի։ Երբ գնում էինք պիցցա ուտելու, ես նույնպես ուտում էի։ Սակայն հիմա մշտապես վերահսկում եմ նման բաները»,- Մուգուրուսայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։