Թուրք 136 դիվանագետ Գերմանիայից քաղաքական ապաստան է խնդրել
Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ վերջին կես տարվա ընթացքում թուրք դիվանագետներից ստացել են քաղաքական ապաստան խնդրելու 136 դիմում: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նման դիմումների քանակը կտրուկ աճել է 2016 թ. հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված չեն այդ դիվանագետների անունները, բայց հաղորդվում է, որ նրանք բոլորն ունեն դիվանագիտական անձնագիր: Նրանց թվում կարող են լինել մարդիկ, ովքեր ոչ միայն դիվանագիտական անձնակազմից են, նաև նրանց ընտանիքի անդամներ, ովքեր նույնպես ունեն դիվանագիտական անձնագիր:
Թուրքիայում 2016 թ. հունիսի 16-ի հեղաշրջման փորձից հետո երկրում սկսվել են կադրային լայնածավալ մաքրման աշխատանքներ և ձերբակալություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին