
Պաշտոնական. «Լեստերը» պաշտոնանկ է արել Ռանյերիին
Պրեմիեր լիգայում գոյության համար պայքարող «Լեստերը» որոշել է բաժանվել գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիից։
Անցած տարվա մայիսին Ռանյերին թիմի համար ապահովեց պատմության մեջ առաջին չեմպիոնական կոչումը, սակայն այս մրցաշրջանում «Լեստերին» վտանգավոր գոտուց ընդամենը մեկ միավոր է բաժանում։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
Իտալացի մասնագետի համար վերջին խաղը «Սևիլիայից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 1։2 հաշվով կրած պարտությունն է։ Իսկ դա նշանակում է, որ «Լեստերը» պատասխան հանդիպումից առաջ հաջորդ փուլ անցնելու լավ հնարավորություն է պահպանում։