Հայաստան է ժամանել ներքին անձնագրերով 27 ՌԴ քաղաքացի
Երեկ՝ փետրվարի 23-ին, Հայաստանի Հանրապետություն են ժամանել ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։ Հայտնում են ՔԱԳՎ մամուլի ծառայությունից:
Որոշման ընդունման օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։
«ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին»,-նշում են ՔԱԳՎ-ից:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ քաղաքացիները վաղվանից Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով
- ՔԱԳՎ . «Պատրաստվում ենք դիմավորել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին»
- Ռուսաստանի քաղաքացիները Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով
- Ներքին անձնագրով ռուսներին Հայաստան գալու թույլտվությունը կթեթևացնի մարդկանց կյանքը. Գագիկ Եգանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին