
Մասիսում նախընտրական կրքերը «դեբոշի» են վերածվել. «Հրապարակ»
Ընտրարշավը դեռ չի սկսվել, բայց Մասիսում նախընտրական կրքերն այնքան են թեժացել, որ երեկ բանը հասել է «դեբոշի»:
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ բախվել են Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, երեկ երեկոյան Մասիսում տեղ ու դադար չկար ոստիկանական մեքենաներից, իսկ թեկնածուների շտաբների դիմաց կիլոմետրանոց ավտոշարասյուներ էին:
Թերթի տեղեկություններով, վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը, վերջիններս էլ հաշիվ են պահանջել: Ի դեպ, հետաքրքիր է, որ Գրիգորյաններն ու Մուրադյանները ոչ միայն կուսակիցներ են, այլև բարեկամական կապ կա նրանց միջև: