Վիգեն Սարգսյանն ունի դրական իմիջ և երկրի ներսում, և երկրից դուրս. քաղաքագետ
Պարզ է, որ պաշտպանական քաղաքականությունը չի կարող զոհ դառնալ քարոզչական աշխատանքին,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ ցուցակի առաջին համարում լինելուն։
Քաղաքագետի խոսքով՝ Վիգեն Սարգսյանն ունի դրական իմիջ և երկրի ներսում, և երկրից դուրս.
«Պարզ է, որ առաջնահերթություններն այստեղ հստակ առանձնացված են լինելու և մի մոռացեք, որ պաշտոնյան քարոզարշավը չի իրականացնում իր աշխատանքային ժամերին։ Իսկ «Հանրապետական» կուսակցությունն իր ներսում ունեցած ռեսուրսներից բացի՝ օգտագործելու է այն դրական իմիջը, որն ունի ոչ միայն Վիգեն Սարգսյանը, այլ նաև այն անձինք, ովքեր ներառված են ցուցակի մեջ»։
Լրագրողների հարցին՝ արդյոք «Հանրապետական» կուսակցությանը կհաջողվի խորհրդարանում ապահովել ստաբիլ մեծամասնություն, Մարկարովը պատասխանեց. «Հարցի ձևակերպումն արդեն իսկ ճիշտ է, «Հանրապետական» կուսակցությունը պայքարելու է կայուն մեծամասնության համար, բայց եթե նրանք չկարողանան կազմել միակուսակցական կայուն մեծամասնություն առաջին փուլից հետո, նրանք կփորձեն օգտագործել այլ կուսակցությունների ներուժը՝ դա կազմելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- 9 ուժերից մոտավորապես կեսը բարիերը հաղթահարելու հնարավորություն ունեն. Մարկարով
- ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան