«Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը «Ռոստովն» է
Քիչ առաջ ավարտվել է Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը կչափի ռուսական «Ռոստովի» հետ: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Սելտա»-«Կրասնոդար»
ԱՊՕԷԼ - «Անդերլեխտ»
«Շալկե» - «Բորուսիա» Մյունխենգլադբախ
«Լիոն» - «Ռոմա»
«Ռոստով» - «Մանչեսթեր Յունայթեդ»
«Օլիմպիակոս» - «Բեշիկթաշ»
«Գենտ» - «Գենկ»
«Կոպենհագեն» - «Այաքս»
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան մարտի 9-ին, պատասխան խաղերը՝ մարտի 16-ին: