Մխիթարյանը բաց կթողնի լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը
Փետրվարի 26-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» վճռորոշ խաղում ուժերը կչափի «Սաութհեմփթոնի» հետ: Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ հանդիպումը բաց կթողնի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլում հայ ֆուտբոլիստը գրավել էր «Սենթ Էտյենի» դարպասը, հետո վնասվածք ստացել և փոխարինվել: Մխիթարյանի վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: