Մոուրինյոն դժգոհ է վիճակահանության արդյունքներից
Այսօր տեղի է ունեցել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» բաժին է հասել ռուսական «Ռոստովը»: Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է արդյունքներից և, հիմնականում, բողոքում է երկար ճանապարհից: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Վատ վիճակահանություն է մեզ համար` բոլոր առումներով: Դժվար կլինի այդքան երկար ճանապարհ անցնելը, և դա տեղի կունենա մեզ համար բավական բարդ շրջանում: «Ռոստովը» հիանալի մրցելույթներ է ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում` որակավորման փուլում հաղթելով այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Այաքսն» ու «Անդերլեխտը»:
Ռուսական թիմը վատ տպավորություն չթողեց նաև «Բավարիայի» և «Ատլետիկոյի» հետ խաղերում: Խմբում գրավելով 3-րդ տեղը` նա առանց եվրագավաթների թողեց ՊՍՎ-ին: Լավ եմ ճանաչում նաև «Ռոստովի» գլխավոր մարզչին: Նրա թիմը մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանությանը և ֆիզիկապես լավ պատրաստված է: Կրկնում եմ, սա վատ վիճակահանություն էր»,- ասել է Մոուրինյոն: