Ռայոլա. «Բալոտելլիի լեզուն պետք է կտրել»
Մարիո Բալոտելլիի գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ իտալացի ֆուտբոլիստի լեզուն սեփական թշնամին է: «Նիցցայի» հարձակվող Սուպեր Մարիոն մեկ խաղով որակազրկվել է, ինչպես նաև ևս մեկ խաղ բաց կթողնի պայմանական` «Լորիանի» հետ հանդիպման ժամանակ մրցավարի հետ հարաբերություններ պարզելու համար: Այս մասին տեղեկացնում է le10sport.com-ը:
«Որոշել եմ, թե ինչ պետք է անել: Հարկավոր է Բալոտելլիի լեզուն կտրել: Ֆուտբոլ խաղալու համար այն պետք չէ: Իսկ եթե ավելի լուրջ, Մարիոն հասկանում է, որ սխալ է գործել և որևէ արդարացում չունի: Նա տխրել է, քանի որ հիասթափեցրել է թիմին և հիմա պետք է ուղղվի»,- ասել է Ռայոլան: