Պիոտր Սվիտալսկի. ԵՄ-ն լավատեսորեն է տրամադրված ՀՀ-ում կայանալիք ԱԺ ընտրությունների հարցում
«Եվրամիությունը լավատեսորեն է տրամադրված Հայաստանում առաջիկա խորհրդանական ընտրությունների հարցում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին:
Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ն ավելի քան 7 միլիոն եվրո է հատկացրել առաջիկա ընտրություններում տարբեր միջոցառումների աջակցության համար, գրեթե 4 միլիոն եվրո հատկացրել է ընտրողների ինքնության հաստատման սարքերի ներդրմանն աջակցելու համար:
Պ. Սվիտալսկին ընտրատեղամասերում տեսախցիկներով վերահսկողությունը գնահատեց դրական տեղաշարժ, իսկ շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությությունը՝ մեծ առաջընթաց:
«Հատկացված գումարը մի փոքր քիչ է նախորդ ծրագրի համեմատ: Վերջին 12 ամսում մեր կատարած շատ բան չի կարող թվերով արտահայտվել: Մենք դա չէինք անի, եթե համոզված չլինեինք, որ ընտրությունն ավելի բարձր մակարդակով կանցկացվի, քան նախորդները: Սա չի նշանակում, որ այն կատարյալ կլինի: Ամեն ինչ կանխատեսելն անհնար է: Սակայն տվյալ պահին մենք լավատես ենք: Հնարավոր է, որ շահագրգիռ կողմերի քաղաքական կամքն էլ բավական չլինի, սակայն Հայաստանի քաղաքացիները պետք է վստահություն ունենան և գնան ընտրության՝ հավատալով, որ այս անգամ իրենց ձայնը տեղ կհասնի, իսկ ռիսկերի, խնդրիների մասին մենք տեղյակ ենք:
Եվրամիությունը ոչ մի երկրում այսքան գումար, քաղաքական վստահություն չի ներդրել, որքան Հայաստանում: Դա արել է, որպեսզի օգնի կազմակերպել վստահելի ընտրություններ»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Նա կարևորեց քաղհսարակության ներգրավածությունը
Ասուլիսին ներկա էին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
«Մենք այս տարի դիտորդությունն անելու ենք «2017 թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողությունը» ծրագրի շրջանակներում, արժողությունը կազմում է 460 հազար եվրո, որից 370 հազարը ԵՄ ներդրումն է կազմում, նպատակն է ազատ և արդար ընտրությունների ապահովումը Հայաստանում: Այդ նպատակին հասնելու համար մի շարք գործողություններ ենք նախատեսել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք փորձում են բարելավել իրենց դիտորդների պատրաստավածությունը, դիտորդական առաքելության որակը:
Լ. Հակոբյանը տեղեկացրեց, որ երկու փուլով վերապատրաստում են դիտորդներին:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին արդեն 3000 դիտորդ ունեն գրանցված, 2000-ի համար անցկացրել են թրեյնինգներ:
Ասուլիսին ներկա «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով, իդեալական կլինի, եթե կարողանան բոլոր ընտրատեղամասերում ունենան իրեն դիտորդները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան