Քարվաճառը շուտով խմելու և ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում կունենա. շրջվարչակազմի ղեկավար
Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում ջրամատակարարման համակարգի կառուցման ակտիվ աշխատանքներ են ընթանում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը և նշել, որ քաղաքը շուտով կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում:
«Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից: 2016 թվականին Քարվաճառ քաղաքի վերին գոտում կառուցվել է 3 ջրավազաններ, որոնցում հոսող աղբյուրներից հավաքվում և ֆիլտրացվում են ջրերը: Ընդհանուր ջրային գիծը կազմում է 18 կիլոմետր, որի մոտ 2.3 կիլոմետրում աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս հատվածներում՝ շարունակվելու են մարտի կեսերից»,- ասել է Կ. Եղիշյանը և հավելել, որ աշխատանքների ժամանակավոր դադարեցումը կապված է եղանակային անբարենպաստ պայմաններով:
Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ամռանն արդեն քաղաքը խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիներ չունենա, քանի որ ամբողջ ջրագծի աշխատանքների ավարտը նախատեսվում է մայիսին: