Մալազիայի ոստիկանությունը պարզել է, թե ինչով է թունավորվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայրը
Հյուսիսային Կորեայի առաջնորդի խորթ եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, մահացել է VX Nerve Agent նյարդակթվածային թունավոր նյութից, որը քիմիական զենքի բաղադրիչ է: topnews.ru-ի հաղորդմամաբ, այս մասին հայտնել է Մալազիայի ոստիկանոթյունը, որը քննում է սպանության գործը:
Նախնական անալիզը ցույց է տվել, որ Կիմ Չեն Նամը թունավորվել է խիստ թունավոր քիմիական նյութով, որը նույնականացվում է որպես Վի-Իքս (VX nerve agent): Հաղորդվում է, որ դա հաջողվել է պարզել մահացածի աչքերից և դեմքից վերցված քսուկի շնորհիվ:
Reuters-ը նշում է, որ Վի-Իքսը քիմիական զենք է և ՄԱԿ-ի կողմից դասվում է որպես զանգվածային ոչնչացման զենք:
Նշենք, որ Կիմ Չեն Նամը թունավորվել է փետրվարի 13-ին Մալայզիայի օդանավակայանում: Այս գործով արդեն չորս ձերբակալված կա՝ Վիետնամի, Ինդոնեզիայի, Մալազիաի, ԿԺԴՀ քաղաքացիներ, Հյուսիսային Կորեայի ևս չորս քաղաքացի լքել է Մալազիան դեպքի օրը և գտնվու է Փհենյանում: Մալազիան դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով աջակցել նրանց հետախուզմանը:
Հարավային Կորեան, որը մեղադրում է ԿԺԴՀ Կիմ Չեն Նամի սպանության կազմակերպման մեջ, դիմել է ԱՄՆ կոնգրեսին՝ առաջարկելով Հյուսիսային Կորեային ընդգրկել ահաբեկչական պետությունների ցանկում:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Կորեայի նախագահի եղբոր սպանության գործով ձերբակալվել է 4-րդ կասկածյալը
- Հյուսիսային Կորեայի նախագահի եղբոր սպանության համար շատ ուժեղ թույն է օգտագործվել
- Մալայզիայում սպանվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայրը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում