Տիգրան Ուրիխանյան. Ակնհայտ է, որ այսօր ազդեցության բոլոր մեթոդները կիրառվում են
«Առայժմ մենք ներկայացրել ենք տնտեսական և սոցիալական ոլորտում մեր քայլերը, որոնք ռադիկալ կերպով կկանգնեցի այն սրընթաց անկումը, որն այդ ոլորտներում առկա է»:
Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի համապետական ցուցակում ընդգրկված «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով, եթե քաղաքացիներն ուզում են փոփոխությունները զգան իրենց մաշկի վրա, ապա պետք է նոր պրոդուկտի, նոր արտադրության, նոր դրամական միջոցների ներգրավում լինի:
«Եթե չեն բացվում գործարաններ, չեն ստեղծվում աշխատատեղեր, չկան սպասարկման ու առևտրի ոլորտներում ազատականացում, աշխուժացում, հավասար պայմաններ, ուրեմն ոչ մի ցնցում, ծայրահեղականություն չի բերելու հացի կարիք ունեցողին հաց, դեղ ու բուժում»,-ասաց նա:
Ուրիխանյանն անդրադարձավ Օհանյանի այն հայտարարությանը, որ իրենց դաշինքը միակն է, որը չի կառավարվում իշխանությունների կողմից:
«Մեր դաշինքը կառավարվում է Գագիկ Ծառուկյանի կողմից, դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների, խորհուրդների ու մշտապես գործող մարմինների կողմից»,-ասաց նա:
Թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանն ասաց, չի պատրաստվում կաշառք բաժանել, որևէ նյութական բան, դրամ առաջարկել, ահազանգեր այլ ուժերի թեկնածուների կողմից կաշառք բաժանելու վերաբերյալ: Իսկ ահազանգերի դեպքում, պատրասվում է գնալ մինչև վերջ:
«Դրանց խիստ վերաբերմունք ու արձագանք է լինելու: Առայժմ ես ֆիքսում եմ լուրջ ազդեցության դրսևորում: Մարդիկ, ովքեր որևէ տեղ աշխատում են, սարսափի մեջ են ընկնում, երբ իրենց առաջարկվում է քննարկել տարբեր քաղաքական ուժերի մոտեցումներ, ծրագրեր, առաջարկներ: Ակնհայտ է, որ այսօր ազդեցության բոլոր մեթոդները կիրառվում են, սա շատ ավելի մտահոգիչ երևույթ է այս փուլում, թե հետո ինչ կլինի, կտեսնենք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին