Կաշառքը վճռորոշ դեր չի խաղում. սոցիոլոգ
Գալիք ընտրությունների վրա կաշառքի ազդեցությունը չափազանցված է, -այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«1 200 000 մասնակցին կաշառելն անհնար է, մի՛ խարսխվեք դրա վրա։ Ընտրողների կեսն իշխանամետ է և ընտրություններին մասնակցում է հստակ իշխանություններին ընտրելով և ոչ այն պատճառով, որ ստիպում են և միայն պետական համակարգի աշխատողներ են:
Ցանկացած փոփոխություն իրենց համար վտանգ է, հարմարվել են, չեն ուզում փոփոխություն, և իրենք ավելի ակտիվ են, քան այն մարդը, ով հուսալքված է»,-նշեց սոցիոլոգը։
Նրա խոսքով՝ կաշառքը վճռորոշ դեր չի խաղում և մարդիկ ավելի շատ ձայն տալիս են տեղական հեղինակություններին, որոնց կարծիքն ավելի բարձր է. «10 հազար հոգու գումար են տալիս, միայն հազարն է գնում և ընտրում ասած մարդուն»:
Ադիբեկյանը վերջում հավելեց, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում ամենաազդեցիկ դեմքերն են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Նրանք կտրուկ անցած են բոլորից, և այս քաղաքական զարգացումները կխարսխվեն նրանց ընտրարշավների վրա»։
Հարակից հրապարակումներ`
- 9 ուժերից մոտավորապես կեսը բարիերը հաղթահարելու հնարավորություն ունեն. Մարկարով
- Զուրաբյան. Ընտրողների 50-60 տոկոսը պատրաստ է ընտրել կաշառքի դիմաց
- Ստյոպա Սաֆարյան. Մի պահանջեք ուրիշից 30 հազար դրամ, իսկ մեզանից լավ երկիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին