Տեսողության խնդիր ունեցող ընտրողներին քվեակարգին ծանոթացնելու համար պատրաստվել են ուղեցույցներ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկներ` բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրության տարբեր շերտերի համար փորձում է պատրաստել, տարածել ուսումնական ուղեցույցներ, որի նպատակն է իրազեկել մեր ընտրողներին: Մեզ համար խիստ կարևոր է յուրաքաչյուրի ընտրական իրավունքը»,-հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով ձեռնարկն անձամբ հանձնեց հասցեատերերին:
Մուկուչյանն ասաց, որ ուղեցույցները տպագարվել են Կույրերի միավորման տպարանում:
«Քվեակարգը նոր է, այդ առումով առավել կարևորում է նման նախաձեռնությունը»,-ասաց հանձնաժողովի նախագահը, ավելացնելով, որ պատրաստված հոլովակները ևս կցուցադրվեն հեռուստատեսությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում և լուսանկարներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան