Ժնևում շարունակվում են Սիրիայի հարցով բանակցությունները
Ժնևում սկսվել է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը, ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հանդիպում Է անցկացնում կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարիի հետ:
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախօրեին տեղի է ունեցել բանակցութունների բացման արարողությունը՝ սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ: Դրա ավարտից հետո դե Միստուրան լրագրողներին հայտնել է, որ փետրվարի 24¬ին երկկողմ հանդիպումներ կանցկացնի՝ որոշելու բանակցությունների այս փուլի ձևաչափը և աշխատանքային պլանը:
Դե Միստուրան նաև հայտարարել է, որ կշարունակի բանակցություններում աջակցել կողմերին, շարժվելու համար այն օրակարգով, որը որոշված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևով, ինչպես նաև խթանել ընդդիմության ներկայացուցիչների միջև նոր կոալիցիաների ստեղծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի