Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում նոր՝ «Card2cash» ծառայությունը
Կոնվերս Բանկը, «Յունիսթրիմ» -ի հետ համագործակցությամբ շրջանակում, հաճախորդներին է առաջարկում նոր՝ «Card2cash» ծառայությունը: Դրա շրջանակում, VISA, MasterCard համակարգերի քարտապանները Կոնվերս Բանկի կայքի հղումով կարող են իրենց բանկային քարտերից կատարել դրամական փոխանցում՝ նշելով իր անուն ազգանունը, քարտի տվյալները, ստացողի անուն ազգանունը և երկիրը:
«Այս ծառայությունը ներդրել ենք Կոնվերս Բանկի ինտերնետ բենքինգի զարգացման քաղաքականության շրջանակում՝պարզեցնելով դրամական փոխանցումների գործընթացը: Ծառայության գաղափարախոսությունը մշակելիս հաշվի է առնվել նաև հանգամանքը, որ երբեմն՝ չնախատեսված իրավիճակներում, դրամական փոխանցումների շտապ կարիք է առաջանում նաև շաբաթ կամ կիրակի օրերին: »Card2cash» ծառայությունը հասանելի է լինելու այդ թվում ոչ աշխատանքային օրերին՝ ցանկացած ժամի»,- տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նշելով, որ փոխանցումն անմիջապես հասանելի է դառնում ստացողին: Այն հնարավոր է ստանալ տվյալ երկրում Յունիստրիմ համակարգի հետ համագործակցող բանկերի ցանկացած մասնաճյուղում/ ԱՊՀ, Եվրոպա/:
Բանկի հասարակայնության հետ կապերից հայտնում են, որ ևս մեկ ծառայության՝ «Cash2card»-ի շրջանակում հաճախորդը Կոնվերս Բանկի մասնաճյուղերից կարող է գումար փոխանցել սեփական կամ ցանկացած այլ անձի բանկային քարտին: Ծառայության շրջանակում հնարավոր են փոխանցումներ հայաստանյան և օտարերկրյա բանկերի թողարկած VISA , MasterCard համակարգերի քարտերին , ինչպես նաև ռուսաստանյան Ստանդարտ բանկի թողարկած American Express և Diners Club International քարտերին:
Ծառայությունների մանրամասներին, մատուցման պայմաններին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում և մասնաճյուղերում: