Հայաստանում արևային վահանակներ կարտադրվեն
Հայաստանում շուտով կարտադրվեն առաջին արևային վահանակները։ Այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում,- այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, արևային վահանակների արտադրությունը Հայաստանում կսկսվի արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում։ Այդ նպատակով առաջին փուլում կիրականացվի շուրջ 315 մլն դրամի ներդրում, որի շրջանակներում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։
Ընկերությունը մտադիր է սկզբնական շրջանում արևային վահանակներ մատակարարել ներքին շուկային։ Հաջորդ փուլերում դրանք կարտահանվեն նաև տարածաշրջանային և այլ երկրներ։
Նախարարությունից հիշեցնում են, որ արևային վահանակների արտադրության նպատակով, փետրվարի 23-ին կայացած նիստում կառավարությունը որոշեց «ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատել մաքսատուրքից՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի քան 4 տասնյակ ընկերություն պատրաստ են մասնակցել արևային կայանի կառուցման մրցույթին
- «Էներգետիկայի շաբաթ»-ի շրջանակներում կներկայացվեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային հնարավորությունները
- Ինքնավար արևային կայանների տեղադրումն ազատված է հարկերից
- Ես իմ տան տանիքին տեղադրել եմ արևային պանել, հորդորում եմ բոլորիդ՝ նույնը անել. Հայկ Հարությունյան
- Ուջանի մանկապարտեզը կջեռուցվի արևային էներգիայով
- Էներգախնայողությունը ամենամեծ «էներգետիկ ռեսուրսն» է. դիտարկումներ խնայողության և կորուստների մասին
- Այլընտրանքային էներգետիկայի հեռանկարների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում