
Ոստիկանություն. Մասիսի միջադեպի վերաբերյալ քննություն է իրականացվում
«Միջադեպը արձանագրվել է ոստիկանության Մասիսի բաժանմունքում: Կատարվում է հետաքննություն»: Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության և լրատվության վարչությունից:
Այլ տեղեկություններ իրավապահ այս մարմնից չհայտնեցին:
Հիշեցնեք, մամուլը գրել է, որ երեկ Մասիսիում նախընտրական կրքերը «դեբոշի» են վերածվել: Բախվել են Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, երեկ երեկոյան Մասիսում տեղ ու դադար չկար ոստիկանական մեքենաներից, իսկ թեկնածուների շտաբների դիմաց կիլոմետրանոց ավտոշարասյուներ էին: