Ռոջեր Ֆեդերեր. «Մինչև հիմա 7-րդ երկնքում եմ»
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը պատասխանել է այն հարցին, թե արդյոք չի մտածել կարիերան ավարտելու մասին «Australian Open-2017»-ում տոնած հաղթանակից հետո, ինչպես «US Open-2012»-ից հետո արեց Փիթ Սամփրասը։
«Հավանաբար, գիտակցության խորքերում նման միտք եղել է։ Մի՞ թե ավելի լավ պահ կարող է լինել։ Բայց ես այնքան ուրախ էի և տեսա, թե խաղից հետո ինչպես է ուրախանում իմ թիմը, ինչպես էին նրանք ցատկոտում ուրախությունից։ Դա անհավանական է։ Եվ ես ուզում եմ դա ևս մեկ անգամ ապրել։
Հնարավոր է, որ «Սաղավարտում» իմ բոլոր հաղթանակներից սա ամենաշարունակական ազդեցությունն ունի։ Շատ ուրախ եմ, որովհետև մրցաշարից հետո մի քանի շաբաթ չեմ խաղում։ Դա հնարավորություն է տալիս ամեն ինչի մասին խորհել ու վայելել պահը։
Օրինակ՝ երբ 2003 թ. առաջին անգամ հաղթեցի «Ուիմբլդոնում», հաջորդ օրն սկսեցի մարզվել։ Այժմ ամեն ինչ այլ է։ Մինչև հիմա այդ ալիքի վրա եմ, մինչև հիմա՝ 7-րդ երկնքում»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերել է sports.ru-ն»։