Վահան Շիրխանյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանին զննության է ենթարկել հրավիրված անոթաբանը, որը խորհուրդ է տվել վերջինիս ենթարկել դուպլեքս հետազոտության: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ վերոնշյալ հետազոտությունը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 23.02.2017թ. կատարելուց հետո Վ. Շիրխանյանին, համաձայն ցուցման, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն այլ հետազոտությունների ենթարկելու նպատակով:
Վահան Շիրխանյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար: Ըստ նախաքննական մարմնի, Նորք Մարաշում 2015 թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի, թիրախում եղել են քաղաքացիներ, իշխանության առանձին ճյուղեր, ու պետական մարմիններ: Այդ գործի շրջանաներում կալանավորվել են 2 տասնյակից ավելի անձինք, այդ թվում նաև` կանայք: Վահան Շիրխանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի և կալանքի տակ գտնվելով նա նույնիսկ վիրահատության է ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
- Շիրխանյանը պետք է հրապարակեր՝ ում կողմից և ինչու է իր նկատմամբ հետապնդում իրականացվում. Փաստաբան
- Վահան Շիրխանյանն այժմ պատանդի կարգավիճակում է. Փաստաբան
- Վահան Շիրխանյանի մոտ թոքի կաթված են գրանցել
- Վահան Շիրխանյանի մասով ԱԱԾ-ն դեռ պարզելու հարցեր ունի
- Զինված խմբի թիրախում եղել են ՀՀ նախկին նախագահներին և գործող նախագահին առնչվող օբյեկտներ. Մանրամասներ
- Շիրխանյանը գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո